Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Թովմասյանը Զուրաբյանին` տրամաբանություն չունեք

Թովմասյանը Զուրաբյանին` տրամաբանություն չունեք
05.02.2014 | 17:26

Հովիկ Աբրահամյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հերթական անգամ կոչ արեց կոռեկտությունը պահել, քանի որ և՛ պատգամավորը, և՛ նախարարը միմյանց վիրավորում էին: Երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքի մասին հարց տվեց կառավարությանը և արդարադատության նախարարի պատասխանը նրան դուր չեկավ, պատգամավորը հայտարարեց, թե նախարարը դեմագոգիայով է զբաղված: Նախարարն ավելի հեռուն գնաց: «Այս բարձր ամբիոնից անհեթեթություն ասելը որևէ մեկին պատիվ չի բերում: Տարրական իրավաբանական գիտելիքների պակասն էլ որևէ պատգամավորի պատիվ չի բերում: Եթե կարդալով չեք հասկանում, չի նշանակում, որ այդտեղ տրամաբանություն չկա, եթե Դուք այդ տրամաբանությունը չունեք ընկալելու համար: Եթե Դուք Ձեր տված հարցին լսելու ունակություն էլ չունեք, դուք կընկնեք շատ անհեթեթ իրավիճակում: Երբ պետությունը ստիպված կլինի մեկ շկաֆ վաճառելու և հանկարծ Ձեր թույլտվությունը ստանա… Մեր երկրի դժբախտությունն է, որ Դուք այս ամբիոնից նման հարց եք բարձրացնում»,- պատգամավորին «պիտակավորեց» նախարարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.